ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ օտարերկրյա ազդեցություն ամերիկյան ընտրություններին չի հանդուրժի։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահը հստակ հայտարարեց, որ իր վարչակազմը մեր ընտրություններին օտարերկրյա ազդեցություն չի հանդուրժի որևէ պետության կամ չարամիտ անձանց կողմից»,-ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սարա Սանդերսը։
Բացի այդ, նիստի ժամանակ բարձրացվել է նաև նրանց դիմակայելու և պատժելու հարցը, որոնք «ցանկանում են միջամտել ԱՄՆ քաղաքական և ընտրական գործընթացներին»։
Դրա հետ կապված՝ ընտրություննների անվտանգության համար պատասխանատու տեղական իշխանություններին օգնություն ցուցաբերելու որոշում է կայացվել։ Իսկ դաշնային իշխանությունները օժանդակող դեր կխաղան։









































