ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպանը Արամ Օրբելյանը:
«Դատարանը կալանքի որոշում է կայացրել: Վաղը ժամը 12:00-ին ես և փաստաբանական խումբը մամուլի ասուլիսում մանրամասներ կներկայացնենք»,- ասաց Օրբելյանը:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը: Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ: Քիչ առաջ դատավորը վերադարձել է և հրապարակել որոշումը:











































