ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը երեկ հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը զրուցել է ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նախագահ Խորդի Խուգլա Ի Կոստայի հետ, ով նշել է, թե լավ չէ, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցում ենթահանձնաժողովի աշխատանքներին:
Ի Կոստան նշել է, որ ինքը կողմ է, որպեսզի ենթահանձնաժողովի աշխատանքներում ներկայացված լինեն Արցախի «երկու համայնքների» ներկայացուցիչները (Ի Կոստայի գնահատմամբ, Արցախում կա երկու համայնք` հայկական և ադրբեջանական):
ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ իրենց խնդիրը ենթահանձնաժողովի գործունեությունը ծավալելն է:
«Թե որքանով դա նրանց կհաջողվի, չեմ կարող ասել, բայց հստակ է, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցում»,- շեշտեց Փոստանջյանը: