ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերի թիմը, որը վարում է 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործը, ուսումնասիրում է նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ի էջը՝ «ռուսական գործի» հետաքննության հնարավոր խոչընդոտներին հակազդելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Աղբյուրների խոսքով՝ կասկածներ են առաջացրել Թրամփի թվիթները գլխավոր դատախազ Ջեֆ Սեշենսի և FBI-ի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի մասին։ Նրանք նշել են, որ նախագահը Twitter-ի հաղորդագրությունների միջոցով կարող էր վախեցնել վկաներին կամ իրավապահ մարմիններին ստիպել դադարեցնել հետաքննությունը։
Պարբերականում ասվում է, որ Մյուլերը ցանկանում է Թրամփին հարցնել նրա թվիթների, ինչպես նաև այլ հրապարակային ելույթների մասին։






































