Իսրայելում «Եվրատեսիլ-2019»-ը հերթական անգամ սպառնալիքի ներքո է հայտնվել։ Այս անգամ պատճառը երաշխիքի համար 12 մլն եվրոյի չափով դեպոզիտի պակասն է, որը երկիրը պետք է հինգ օրում վճարի։ Այս մասին գրում է Times of Israel-ը։
Kan հանրային հեռուստաընկերությունը Իսրայելին զգուշացրել է, որ երկիրը կարող է կորցնել մրցույթն անցկացնելու իրավունքը։
Հեռուստաընկերության ղեկավարը նախազգուշական նամակ է հղել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, կապի նախարար Այուբ Կարային և ֆինանսների նախարար Մոշե Կալոնին։ Նամակում նա շահագրգռված կողմերին կոչ է անում անհապաղ ֆինանսական միջոցներ գտնել։









































