Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Անսպասելի շրջադարձ Մարտի 1-ի գործում. Քոչարյանը՝ ծուղակում

Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի գործով հարցաքննությունից հետո մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է ներկայացվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Միաժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, դատարան է ներկայացվել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդություն: Ինչ կորոշի դատարանը, բավական բարդ է ասել, որովհետև պետք է խոստովանել, որ շատերի համար անսպասելի էր արդեն իսկ այն, որ առաջին իսկ հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է մեղադրանք:

Անսպասելի էր ոչ այն առումով, որ հանրությունը չէր տեսնում դրա հնարավոր, թեկուզ ենթադրական հիմքերը, որոնք առավել իրական են դարձել հարցաքննության արդյունքում: Խնդիրն այն է, որ հանրությունը թեկուզ իներցիայով երևի թե չէր հավատում, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր էր նախկին նախագահի հանդեպ մեղադրանքի առաջադրում և կալանավորման միջնորդություն: Հանրությունը չուներ վստահություն այդ հարցում անգամ այն հայտարարություններից հետո, որ արել էր Նիկոլ Փաշինյանը՝ կապված այն հանգամանքի հետ, որ չկա և չի կարող լինել Մարտի 1-ի գործի օբյեկտիվ ու ամբողջական քննության որևէ քաղաքական արգելք:

Իրավիճակն անսպասելի է եղել նաև Քոչարյանի համար, որը երեկ հարցազրույցում հայտարարել է, որ ինքը գալիս էր հարցաքննության, բայց քանի որ հենց սկզբից ներկայացրել են մեղադրանք, հրաժարվել է հարցաքննությունից: Ըստ էության, Քոչարյանն ակնարկում է, որ իրեն ներքաշել են ծուղակ:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, ինչը հանրության համար հերթական ազդակն է, որ Հայաստանում իրապես իրավիճակ է փոխվել, և այդ մասին հայտարարությունները ամենևին էլ դեկլարատիվ բնույթի չեն, առնվազն առայժմ:

Ի՞նչ կանի դատարանը՝ հավանություն կտա՞ կալանավորմանը, թե՞ կլինի ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Թերևս ակնհայտ է, որ խափանման միջոցը արդեն նվազագույնը լինելու է հենց դա: Սակայն այստեղ առավել էական է և այն, թե ինչ քաղաքական ու քրեաիրավական շարունակություն է ունենալու այդ ամենը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել «մի խումբ անձանց հետ» նախնական համաձայնության համար, և ըստ այդմ՝ կարծես թե ակնառու է դառնում, որ պետք է հաջորդեն անձինք, որոնք ևս ենթակա են լինելու մեղադրանքի և կալանքի: Մեկի մասով արդեն հայտնի է, նա առաջինն էր՝ պաշտպանության այդ ժամանակաշրջանի նախարար Միքայել Հարությունյան: Միևնույն ժամանակ, հուլիսի 26-ին ՀՔԾ հարցաքննության է եկել նաև Յուրի Խաչատուրովը, որն այն ժամանակ բարձրաստիճան զինվորական էր, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ի դեպ, հետաքրքիր է, թե կարո՞ղ է արդյոք այդ հանգամանքը յուրօրինակ անձեռնմխելիություն ապահովել Խաչատուրովի համար, որը փաստորեն միջազգային կառույցի ղեկավար է:

Ովքե՞ր են այն անձինք, որոնց հետ նախնական համաձայնությամբ արել է Քոչարյանն այն քայլերը, որի համար նրան ներկայացվում է մեղադրանք: Մի բան հստակ է, որ շրջանակը կարող է չափազանց մեծ լինել, մինչև անգամ հասնել խորհրդարան, որը քվեարկել էր Քոչարյանի սահմանած արտակարգ դրության օգտին կամ առնվազն չէր դիմադրել նրա քայլերին: Եվ այստեղ, իհարկե, առանցքային անուն է դառնում նաև Սերժ Սարգսյանը, որը գործող վարչապետն էր, իշխող մեծամասնության ղեկավարը և պաշտոնապես ընտրված նախագահը: Սերժ Սարգսյանի հետ նախնական համաձայնություն Քոչարյանն ունեցե՞լ է, թե ոչ: Սերժ Սարգսյանը ստանալո՞ւ է հարցաքննության ծանուցագիր որպես վկա, թե՞ նա միանգամից կներգրավվի որպես կասկածյալ կամ առավել ևս մեղադրյալ:

Կծիկը իսկապես քանդվում է, հարցն այն է, թե մինչև ուր: Միաժամանակ հստակ է նաև, որ Մարտի 1-ի գործի ներկայիս փուլը կտևի բավականին երկար ժամանակահատված, և ըստ ամենայնի պետք է արձանագրել, որ կլինի արտահերթ նախընտրական գործընթացին զուգահեռ ծավալվող աղմկոտ մի գործընթաց, որը ֆորմալ առումով կապ չունենալով ընտրական զարգացումների հետ՝ ոչ ֆորմալ տեսանկյունից ուղղակի լինելու է դրանց ստվերը, եթե չասենք, որ այդ զարգացումները կարող են մնալ այս գործի ստվերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում