Բրիտանացի ուսանողուհի Ջորջիա Բրեդլիի համար Կրետե ուղևորությունը վերածվել է սարսափելի պատմության՝ գրում է toneto.net-ը:
Երբ աղջիկը ափին միայնակ հանգստանում էր, նրա վրա հարձակվել են երկու տղամարդ, ստիպել որ իրենց հետ խմի: Աղջիկը սկսել է դիմադրել, մոտերքում գտնվող Փեփեր անունով թափառական շունը նետվել է՝ օգնելու աղջկան, նա հարձակվել և վախեցրել է տղամարդկանց, վերջիններս թողել են աղջկան և փախել:

Բրիտանիա վերադառնալով՝ աղջիկը չի կարողացել հանգիստ գտնել. նա անընդհատ մտածել է իրեն փրկած շան մասին: Վերջապես վերադառնալուց երկու շաբաթ անց կտրուկ որոշում է կայացրել և տոմս գնել՝ Կրետե վերադառնալու համար:

Նա 9500 կմ է կտրել, մի քանի անգամ փոխել ինքնաթիռը՝ հազար դոլար ծախսելով, հասել է կրետե և շանը իր հետ բերել Բրիտանիա:









































