Ինչքան էլ ներկայացնում են անտառահատում, փայտագողություն չի լինում, միևնույն է՝ որ օրը դուրս չենք գալիս անտառ, ծառահատում է կատարվում, «դրուժբայի» ձայներ են լսվում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը, ում հետ միասին այցելեցինք Դիլիջան ազգային պարկի տարածքի անտառներ, նշեց՝ մի քանի օր առաջ իրենք Երևանում հանդիպում են ունեցել բնապահպանության նախարարի հետ, որի ընթացքում զանգ են ստացել տեղի իրենց ընկերներից, որ անտառում կրկին ծառ են հատում։
Նախաձեռնության անդամի խոսքով՝ իրենք փաստեր շատ ունեն, բայց իրավապահների կողմից դրանց վերաբերյալ կոնկրետ քայլեր չեն կտարվում։ Հարակից տրածքների գյուղացիների բողոքի մասով Հայկը նշեց՝ կան մարդիկ, ովքեր բիզնես են անում և դրա համար իրենց մասին սուտ ինֆորմացիաներ են տարածում գյուղացիների շրջանում։ «Մենք իրականում պայքարում ենք թափուկների հարցը լուծելու համար, որ յուրաքանչյուր բնակիչ կարողանա անվճար թափուկներ հավաքել։ Մենք դեմ ենք կանաչ ծառեր հատելուն»,- ասաց բնապահպանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում











































