Մեկ միլիարդ դրամ գրավը Վաչագան Ղազարյանը չի մուծել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և հավելեց, որ գրավը վճարել է ոչ հայտնի անձ. «Անունն էլ չեմ հիշում»:
Մարտի 1-ի գործին վերաբերող հարցերի առնչությամբ ՀՔԾ պետը հորդորեց կոնկրետ անձանց անուններ չտալ. «Եթե քրեական գործով հիմնավորվի որևէ անձի մեղավորություն, նա անշուշտ կենթարկվի պատասխանատվության՝ առանց բացառության»:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կտեսագրվի՞, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Տեսագրել, թե ոչ՝ որոշում է վարույթն իրականացնող մարմինը: Տեսագրությունը քննչական գործողության արձանագրության բաղկացուցիչ մասն է: Եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ այն հրապարակայնացվելու է: Տեսագրությունը կցվելու է քրեական գործին»:
Քննչական պետի փոփոխության հետ կապված էլ ՀՔԾ պետը նշեց, որ որևէ գաղտնիք չկա, ուղղակի նրա անունը չեն հայտնում ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար:
ՀՔԾ պետը չցանկացավ պատասխանել հարցին, թե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր կա՞ն, թե՞ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































