Քարվաճառում մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպը, որն ավարտվել է մահով, միջանձնային դեպք է եղել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա հաստատեց տեղեկությունը, որ պայմանագրային զինծառայողը ոչ սթափ վիճակում կրակել է ծառայակցի վրա. «Նախ պետք է գիտակցության վրա աշխատել, որ խմիչքը պայմանագրայինների մոտ չհայտնվի առաջնագծում: Այդ միջոցառումներն իրականացվում են և Ռազմական ոստիկանության կողմից, եւ հրամանատարությունը մեծ ուշադրություն է դարձնում: Երկրորդը՝ կարգապահության մակարդակի բարձրացումն է»:











































