«Երկրում իրավիճակը միանշանակ փոխվել է, սակայն մամուլում իրավիճակը չի փոխվել, և մեր հասարակությունը նոր վերաբերմունք է ձևավորում մամուլի նկատմամբ, նոր պահանջ է դնում՝ ունենալու ավելի որակյալ, ավելի կոմպետենտ մամուլ»,- նշեց կինոռեժիսոր Արա Շիրինյանը:
Բանախոսի կարծիքով՝ այդ մասին են վկայում հասարակության արձագանքները մամուլի հրապարակումներին, սոցցանցերում տարբեր շերտերի գնահատականները. «Խոսքը առողջ վերլուծությունների մասին է: Ֆեյսբուքը նաև կրեատիվ, ստեղծագործական, առողջ մտքերի փոխանակության հարթակ է»:
Արա Շիրինյանը ընդգծեց, որ վերջերս բորբոքված կրքերը ցույց են տալիս, որ միանշանակ հասարակության վերաբերմունքը փոխվել է, և կա նոր պահանջ, ինչը, ցավոք, մամուլի ոչ բոլոր ներկայացուցիչներն են ընկալում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































