Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Հեղափոխության կոշտ կապիտալիզացիան. ուշանալը չի ներվի

Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը զգալիորեն կոշտացրել և հատու է դարձրել Արցախյան խնդրում հնարավոր ռազմական վտանգների վերաբերյալ իր գնահատականները: Դրանք արտահայտվում են թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարություններում:

Վարչապետն ու պաշտպանության նախարարը նաև հուլիսի 25-ին են արել այդպիսի հայտարարություններ՝ ՊՆ-ում արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած հայաստանցի սպաների վկայականների հանձնման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը հաղթել է, և ոչ ոք ներսում կամ դրսում չի կարող խլել այդ հաղթանակը: Դավիթ Տոնոյանը ասել է, որ երբ վարչապետն ու նախարարը անում են այդպիսի հայտարարություններ, ապա դա զուտ հռետորաբանություն չէ, այլ իրենք անելու են դա:

Երևանի այդ հայտարարությունները հենց Հայաստանում ունենում են բազմազան ընկալում: Հանրության մեծ մասը նկատելիորեն ընդունում է դրանք որպես վաղուց սպասված դիրքորոշում, որի շնորհիվ է միայն հնարավոր զսպել և սթափ պահել Ադրբեջանին: Կան, իհարկե, մտահոգներ, թե այդ հայտարարությունները արվում են, այսպես ասած, անելանելիությունից դրդված, պատերազմի անխուսափելիությունից դրդված: Այստեղ ճշմարտությունը հարաբերական է: Իհարկե, պատերազմն անխուսափելի է, քանի դեռ Հայաստանը հստակ և միարժեք ցույց չի տա Բաքվին, որ չի վախենում դրանից և ունակ է հասցնելու պատասխան հարված: Սա ըստ էության աքսիոմատիկ մի բան է, որ թերևս քննարկելն իսկ ավելորդ է:

Գլխավոր հարցը, սակայն, այստեղ այլ է, և այն պետք է դիտարկել ավելի լայն՝ նաև արտաքին քաղաքական համատեքստում, որտեղ ևս Նիկոլ Փաշինյանը թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի մասով արել է բավականին բաց և համարձակ հայտարարություններ, որոնք դարձյալ հանրության մի մասն ընդունել է մտավախություններով:

Իրականում որևէ մեկը թերևս չի կասկածում, որ Հայաստանի թավշյա հեղափոխությունը պետք է կապիտալիզացվի ոչ միայն ներսում, այլ նաև արտաքին ոլորտում: Դա մի բան է, որ հազիվ թե որևէ մեկը հերքի կամ համարի ավելորդ: Բայց այստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է տեղի ունենա այդ կապիտալիզացիան, եթե ոչ՝ դիրքորոշումների համարժեք և հստակ շարադրման տեսքով, առնվազն որպես սկիզբ: Ամբողջ խնդիրը հենց այն է, որ Հայաստանի նախորդ իշխանության արտաքին և անվտանգային քաղաքականությունն աչքի է ընկել ոչ թե հստակությամբ, այլ «ճոճով», ըստ իրավիճակի և ըստ իշխանական շահի: Այստեղ են եղել նաև Հայաստանի համար առաջացած խորքային խնդիրները:

Կապիտալիզացնել թավշյա հեղափոխությունը՝ նշանակում է կանգնեցնել անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերում Հայաստանի ճոճը կամ լողը, կամ պարզապես ջրից իջնել ցամաք և ամուր կանգնել հողին: Կապիտալիզացիան այլ կերպ չի լինում, չի կարող լինել: Կապիտալը կոնկրետ բանի արժևորումը, արժեքային գնահատումն է, և ըստ այդմ՝ թե՛ բիզնեսում, թե՛ քաղաքականության մեջ չի կարող կապիտալիզացվել անորոշությունը, ոչ կոնկրետությունը: Մնում է, որ կոնկրետացումը պարունակի համարժեքություն: Այդ առումով էլ իրավիճակը լիովին բավարարում է նվազագույն անհրաժեշտին՝ թե՛ արցախյան, թե՛ ռուսական, թե՛ եվրոպական ուղղությամբ:

Հայաստանը շատ հստակ է դնում, թե նոր իրողություններում ումից ինչ է սպասում, և ըստ այդմ՝ ով ինչ պետք է ու կարող է սպասել Հայաստանից: Ընդ որում, խնդիրները բոլոր ուղղություններով դրվում են հստակ և փոխադարձ շահերի ակնհայտ շեշտադրմամբ: Այստեղ գալիս է մյուս հանգամանքը, որ արտաքին քաղաքական, անվտանգային, արցախյան հարցերում մենք կսխալվենք կոշտացումներով, քանի որ ներսում թույլ ենք, և ժամանակ է պետք շահել ներսում ամրանալու համար: Պատճառահետևանքային տրամաբանությամբ անթերի թվացող այդ մոտեցումը գործնական, իրական քաղաքականության ռեժիմում ուղղակի վտանգավոր է, որովհետև աշխարհը առաջ է գնում և բավականին դինամիկ ու փոթորկուն ընթացքով, և ըստ այդմ՝ Հայաստանը չի կարող աշխարհաքաղաքական դադար վերցնել ներքին հարցերը լուծելու համար, որովհետև առնվազն «կուշանա գնացքից»: Իսկ ուշացողների համար առաջանում են չափազանց մեծ բարդություններ:

Հայաստանը պետք է համաժամանակ զբաղվի թե՛ ներքին ամրացման հարցերով, թե՛ իրականացնի թավշյա հեղափոխության արտաքին կապիտալիզացիա՝ առնվազն հիմնական շեշտադրումներն ու անկյունաքարերը տեղադրելով, աշխարհին փոխանցելով հիմնական կոնկրետ մեսիջները և ժամանակ շահելով հենց դրանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում