ԱՄՆ Դոնալդ Թրամփի՝ «Պատրաստված է Ամերիկայում» արտադրողների համար ընդունելության ժամանակ հյուրերն օգտվել են Չինաստանում պատրաստված սպասքի պարագաներից, հաղորդում է The Week-ը։
Դա նկատել է Sherrill Manufacturing ընկերության նախագահ Մեթ Ռոբերթսը, որը ներկա էր ընդունելությանը։ Երբ Ռոբերթսը ցուցադրել է իր ընկերության արտադրանքը, նրան է մոտեցել սենատորը՝ ձեռքին աղանդերով գդալ, որի վրա մակագրված էր․ «Պատրաստված է Չինաստանում»։
Պարզվել է, որ սպասքն արտադրել է Oneida ընկերությունը՝ ամերիկյան կորպորացիա, որն արտադրությունը Չինաստան է տեղափոխել։










































