Քսենյա Սոբչակը հերքել է իր հղիության մասին լուրերը՝ ասելով, որ դեռ պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ։
Սոցկայքի իր էջում նա ասել է, թե ինչպես է փորձում կարգի գցել կազմվածքը։
«Շատ դժվար է մարզասրահում գտնել մարզչի, որի հետ քեզ հարմարավետ կզգաս։ Իսկ գլխավորը՝ կլսես քեզ։ Ամբողջ կյանքում իմ ընկերուհիները կրկնել են միևնույն հիմարությունը՝ հագեցած նախաճաշ, իսկ ժամը 7-ից հետո՝ ոչ մի պատառ։ Բայց եթե ես բու եմ և գիշերը ժամը 2-ից վաղ չեմ քնում, ժամը 23։00-ին, օրինակ, պատրաստ եմ նույնիսկ ձեռքս ուտել։ Եվ ահա, առաջին անգամ ես հանդիպեցի մարդու, որն ասաց՝ եթե ձեզ ավելի լավ եք զգում այդպես, ընդհանրապես մի՛ նախաճաշեք (և ես չեմ սիրում), ավելի լավ է ճաշե՛ք և երեկոյան քնելուց 4 ժամ առաջ սպիտակուցներով հագեցած սնունդ օգտագործեք։ Եվ ահա, մեկ ամիս անց ես մարդու եմ նման, ոչ թե խոզի»,-գրել է Սոբչակը։








































