Ավստրալացի 49-ամյա երաժիշտ Սքոթ Բյորֆորդը, 125 ժամ շարունակ կիթառ նվագելով, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ գրում է gogetnews.info-ն:
Բյորֆորդը մեծ ջանքեր է գործադրել մտածածն իրականացնելու համար: Նա ստիպված է եղել սուպեր սոսինձ օգտագործել, որպեսզի մատների մաշկը չճաքճքի: Նվագելու ընթացքում նրա առողջական վիճակին հետևել են բժիշկները: Engadine երաժշտական խանութ են այցելել նրա ընկերները, որպեսզի աջակցեն և մի քիչ նվագեն նրա հետ:
Երգերի միջակայքում նրան թույլատրվել է 30 վայրկյան ընդմիջում անել՝ ջուր խմելու և ինչ-որ բան ուտելու համար: Յուրաքանչյուր ժամը մեկ հինգ րոպե թույլատրվել է հանգստանալ, այդ ընթացքում նա աշխատել է մի փոքր ննջել:









































