ԱՄՆ կոնգրեսը սառեցրել է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթա–հրթիռային համակարգեր գնելու պատճառով։ Այս մասին հաղորդում է The Washington Times-ը։
Ինչպես նշվում է, համապատասխան լրացումներն արվել են Միացյալ Նահանգների 2019 թվականի պաշտպանական բյուջեի վերջին տարբերակի մեջ։
Թուրքիային F-35 մատակարարման չեղարկմանը վերաբերող վերջնական որոշումն ընդունվելու է ԱՄՆ ՊՆ հաշվետվությունից հետո։










































