Աշխարհի 40 գիտական ինստիտուտների հետազոտողներ ուսումնասիրել են մոտ մեկ միլիոն ԴՆԹ և եզրահանգել, որ ինտելեկտը և ժառանգականությունը անքակտելիորեն կապված են՝ տեղեկացնում է Technology Review-ը:
Փորձագետները ուսումնասիրել են քոլեջ և ինստիտուտ ավարտած 1,1 մլն մարդկանց ԴՆԹ-ները: Պարզվել է, որ վատ արդյունքներով ուսումնական հաստատությունն ավարտած ծնողների երեխաների միայն 10 տոկոսն է բարձր առաջադիմություն ցուցաբերել: Իսկ ինտելեկտուալների երեխաների դեպքում պատկարն այլ է. յուրաքանչյուր երկրորդը հաջողությամբ ավարտել է բարձրագույն ուսումնական հաստատությունը:
Գիտնականների կարծիքով՝ այս ուսումնասիրությունը հնարավորություն կտա կողմնորոշվելու ապագա մասնագիտություն ընտրելիս:








































