Sunday, 19 05 2024
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»

Մոսկվան պատճառ չունի Հայաստանի նոր իշխանություններին սիրել. կասկածում եմ, որ Պուտինը սիրում է Լուկաշենկոյին կամ Նազարբաևին

«Ընդհանրապես Հայաստանում ռուսական ռազմաբազան, ինչպես նաև բոլոր միջազգային բազաները այլ պետության տարածքում, ցավոտ թեմա է։ Ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում, չնչին բաները բարդացվում են և ակտիվ քննարկվում համացանցում. այդ ամենով հանդերձ, հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, այդ թվում՝ բազայի հարցում, փոփոխության չի ենթարկվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին, ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ այս միջադեպը կհարթվի և կմոռացվի. «Հետո նոր մի իրադարձություն կլինի՝ կքննարկվի, իսկ համագործակցության ֆորմատը կլինի նույնը։»։

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ ռուսական ռազմաբազան պետք է Գյումրիից դուրս բերվի, Իսկանդարյանը նշում է. «Ես չեմ կարծում, թե նմանատիպ հայտարարությունները կոնկրետ իրադարձությունների հետ են կապված։ Եթե դուք ինձ նախապես հարցնեք՝ այս մարդն ինչ կասի վաղը տեղի ունեցող իրադարձության մասին, ես ձեզ կասեմ։ Այսինքն՝ հայտնի է, թե պարոն իքսն ու իգրեկը ինչ են ասելու։ Պարոն իքսը այդ հարցի շուրջ կասի, որ դա աշխարհի ամենալավ բազան է, պարոն իգրեկն էլ կասի, որ այդ բազան պետք է շտապ դուրս բերել Հայաստանից»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ մենք տեսնում ենք, թե Ռուսաստանում ինչ են խոսում Հայաստանի մասին, բայց եթե նայենք, թե ինչ են Հայաստանում խոսում Ռուսաստանի մասին, ապա շատ հաճախ իրենց հրապարակումները բավականին նուրբ և մեղմ կլինեն մեր հրապարակումների համեմատ. «Մոսկվան պատճառ չունի նոր իշխանություններին սիրել, ես ընդհանրապես կասկածում եմ, որ պարոն Պուտինը սիրում է Լուկաշենկոյին կամ Նազարբաևին, Ռուսաստանը պարզապես համագործակցում է Հայաստանի գործող իշխանությունների հետ, և դա շարունակվելու է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում