shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից էլ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը փողոցն անցնելիս է եղել և ճանապարհի մերկասառույցի պատճառով սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ, ըստ տեղեկությունների դարձել է մահվան պատճառ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում