Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է ԱՄՆ-ի և Հին աշխարհի միջև արդեն ընթացող առևտրային պատերազմի մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«G20-ում բոլորը գիտակցում են, որ առևտրային պատերազմը իրական է, ինչը սպառնալիք է տնտեսության համաշխարհային աճի համար,- հայտարարել է նա:- Ես խնդրում եմ ԱՄՆ-ին ողջամիտ լինել և հարգել կանոններն ու իր դաշնակիցներին»:
Նախարարը հավելել է, որ առայժմ Սպիտակ տանը չեն անում առաջին քայլ, «առևտրային երկխոսության հարցով Եվրահանձնաժողովի կողմից պաշտոնական առաջարկի մասին խոսք լինել չի կարող. Եվրոպային այլ ելք չի մնում, քան դիմել պատասխան միջոցների»:











































