Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հայ եկեղեցու հարցը չի կարող լուծվել առանց հայկական պետության որոշիչ միջամտության

Հայ եկեղեցու առաջնորդի և ընդհանրապես բարեփոխման հարցը չի կարող լուծվել առանց հայկական պետության որոշիչ միջամտության: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀԱԵ շուրջ ստեղծված իրավիճակն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ասուլիսում կաթողիկոսի դեմ ծավալվող բողոքի գործողություններն ընդհանուր առմամբ որակեց որպես «ներեկեղեցական խնդիրներ» և կոչ արեց հոգևոր դասի ներկայացուցիչներին հավաքվել և քննարկել այդ խնդիրները։

«Հիմնական խնդիրն էս հարցում իրավական ձևակերպումների և փաստացի իրավիճակի հակասությունն է: Օրենքի տառի տեսակետից Հայ եկեղեցին պետությունից անջատ կրոնական կառույց է, որն իր ներքին խնդիրները պետք է լուծի ինքնուրույնորեն: Այսինքն՝ չոր իրավական մեկնաբանմամբ Հայ եկեղեցին ոչնչով չի տարբերվում, ասենք, բապտիստների համայնքից, և պարզ է, որ եթե բապտիստների համայնքում ծագի առաջնորդության խնդիր, ապա ո՛չ պետությունը, ո՛չ էլ բապտիստների համայնքից դուրս որևէ մեկն իրավունք չունի միջամտելու այդ խնդրին»- նշել է Հրանտ Տեր-Աբրահամյանն ու հավելել. «Փաստացի, սակայն, բոլորին էլ պարզ է, որ Հայ եկեղեցին սովորական կրոնական կառույց չէ, այլ առնվազն ազգային հաստատություն, եթե չասենք՝ իր էությամբ պետական կառույց կամ այնպիսի կառույց, որի խնդիրների հետ պետությունը չի կարող չառնչվել: Պետության գլուխը, անշուշտ, ստիպված է հարգել օրենքի տառը և հանդես գալ հնարավորինս զգույշ, իրավական դիրքերից: Մյուս կողմից, սակայն, այս հարցում օրենքի և իրավունքի տառակեր մեկնաբանությունը բացարձակ անարդյունավետ է, եթե չասենք, ի վերջո՝ զավեշտալի: Դրա համար որպես պետության գլուխ և որպես հեղափոխության առաջին դեմք, Փաշինյանը բավականին նուրբ իրավիճակում է հայտնվել: Վստահ եմ, որ նա հասկանում է իրավիճակի այս նրբությունը»:

Հրապարակախոսի խոսքերով՝ Հայ եկեղեցու առաջնորդի և ընդհանրապես բարեփոխման հարցը չի կարող լուծվել առանց հայկական պետության որոշիչ միջամտության. «Այդպես է եղել և հնում, և մեր օրերում: Այլ բան է, որ այդ միջամտությունը պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի օրենքի ոգին նվազագույնս տուժի»։

«Հայ ժողովրդի մեծ մասն ընկալում է Հայ եկեղեցին որպես ազգային կառույց, և ըստ այդմ սպասում է իր պետությունից այդ կառույցի հետ կապված խնդիրների լուծում: Սա անկախ կրոնական զգացողության ուժգնությունից, որը տվյալ դեպքում նվազագույն դեր է խաղում: Սա նորմալ իրավիճակ է, քանի որ կրոնական հարցերը, այսպես թե այնպես, միշտ էլ նաև քաղաքական են, իսկ տվյալ երկրի գերակայող ավանդական կրոնական կառույցի խնդիրները գերազանցապես քաղաքական են, և միայն երկրորդ հերթին կրոնական:

Կառավարության սպասողական և զգուշավոր մարտավարությունը հասկանալի է, բայց այն արդեն շատ է ձգվում: Հեղափոխությունը միայն իշխանափոխություն չէ, այլև համարձակ և ստեղծագործ քաղաքականություն՝ ուղղված հանրության նորոգմանը: Օրենքի տառակերությունը բնորոշ է ոչ թե հեղափոխական, այլ պահպանողական քաղաքականությանը: Հեղափոխության տերն ու իրացնողը հայ ժողովուրդն է, որի զգալի մասը ցանկություն ունի վերանորոգված տեսնել նաև ազգային կառույցներից մեկը՝ Հայ եկեղեցին»,- նկատել է նա:

Տեր-Աբրահամյանը կարծում է, թե ժամանակն է, որ կառավարությունն ավելի նախաձեռնողական գործի այս հարցում: «Այլապես նա այս խնդրում ասպարեզը զիջում է անհասկանալի խմբերին, որոնք կարևոր խնդիրը կարող են ի վերջո վերածել խեղկատակության: Հեղափոխական կառավարությունը պետք է առաջնորդվի ոչ թե տառակերական, այլ ժողովրդական լեգիտիմությամբ, և վճռականորեն իր ձեռքը վերցնի այս հարցի լուծումը: Եվ ի դեպ, կառավարության մեջ կա այս հարցի լուծման հայեցակարգի մշակմանն ունակ հրաշալի մասնագետ՝ ի դեմս կրթության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի, որը կրթությամբ աստվածաբան է, հեղինակ է 20-րդ դարի սկզբում Հայ եկեղեցու բարեփոխումների ծրագրերի վերաբերող գիտական ուսումնասիրությունների: Ճիշտ կլիներ, որ Հովհաննեսի ներուժն այս հարցում օգտագործվեր»,- նշել է հրապարակախոսը:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ բավական կոռեկտ և ճիշտ հայտարարություն է որակում վարչապետի խոսքը։ «Միանշանակ է, որ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, և իր հիմնական դերը օրինականության պահպանումն է»,- ասել է նա՝ նկատելով, որ իրավիճակը դեռ կրիտիկական կետի չի հասել։ «Հանրության մեջ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները կաթողիկոսը չի տվել։ 19 տարվա կաթողիկոսության մեջ չի եղել դեպք, որ թեկուզ ասուլիս հրավիրի, ուղղակիորեն շփվի հանրության հետ։ Կաթողիկոսի դեմ պայքարողները կոնկրետ հարցեր են առաջ քաշել։ Ես չեմ ընդունում այդ ոճը, այդ ձևը, բայց այդ հարցերը կան։ Կաթողիկոսի միակ ճանապարհը ասուլիս հրավիրելն է և բոլոր հարցերի պատասխանելն է։ Դրանից հետո նրա դեմ այս շարժումը պարզապես կմարի»,- նշել է նա և հավելել, թե բողոքողները ուղղակի անձի խնդիր են դնում, ոչ եկեղեցու ռեֆորմացիայի։ Այդուհանդերձ, Ստեփան Դանիելյանը կարծում է, որ կաթողիկոսի դեմ բողոքողների ծայրահեղական մոտեցումների պատճառով մարդիկ ոչ թե կսկսեն աջակցել Գարեգին Բ-ին, այլ չեն աջակցի նրա դեմ եղած շարժմանը։ «Պահանջները ռադիկալ են, ճիշտ, կոռեկտ ձևակերպված չեն․ մյուս կողմից մենք ունեցել ենք անգաղափար կաթողիկոս, իր դեմ անգաղափար շարժում է սկսվել։ Ինչ ձևի եկեղեցու ղեկավարն է, այդ ձևի էլ նրա դեմ պայքար է սկսվել։ Երկուսն էլ արժանի են իրար»,- ասել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում