«Հարսանիք թիկունքում» ներկայացումը ստեղծագործություն է ապրված կյանքից: «Ներկայացման մեջ չկա կրակոց, իրադարձությունները կատարվում են թիկունքում: Ապրիլյան պատերազմի օրերին երբ շրջում էինք Հայաստանի քաղաքներում, վառոդի հոտը կար ամեն տեղ: Մենք ուզում էինք ներկայացնել այդ պատմությունը: Թիկունքում ապրող մարդիկ պակաս հերոսներ չէին, այն մայրերը, որոնք իրենց երեխաների ճակատը համբուրում էին և ասում՝ գնացե՛ք առաջնագիծ, տատիկները, որ աղոթում էին… Նրանք էլ էին պատերազմի մասնակից:
Շատ ճիշտ էր գտնված բանալին, որ սա պետք է լինի թիկունքի պատմություն, որովհետև մեզանից պետք է վախենան նաև մեր թիկունքի ամրության շնորհիվ, ոչ թե միայն առաջնագծի տեխնիկայով: Մենք ապացուցեցինք, որ մեր թիկունքն ամուր է»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ դերասանների խաղը եղել է շատ անկեղծ:
Մանրամասն՝ տեսանյութում:









































