2018-ի մայիսի 19-ին 36-ամյա Մեգան Մարքլն ամուսնացավ 33-ամյա արքայազն Հարիի հետ։ Մեգանը հրաժարվեց ֆիլմում աշխատանքից, իսկ այժմ դքսուհու կարգավիճակում արքայական ընտանիքում իր պարտականություններն է կատարում։

Հանուն ամուսնության Մեգանը ոչ միայն հրաժարվել է իր սովորական կենսակերպից, այլև սիրելի մասնագիտությունից։ Նա նույնիսկ համացանցից ջնջել է բոլոր անձնական օգտահաշիվները։

Այս շաբաթ Դուբլինում իր ելույթի ժամանակ Սասեքսի դքսուհին ասաց, որ կարոտում է ֆիլմում նկարահանումներին։ Ավելի ուշ հանդիպմանը ներկա կանանցից մեկն ասել է, որ Մեգանը կարոտում է «Ֆորս-մաժոր» սերիալին։







































