Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան եկած ուսանողները մասնագիտական գիտելիքներ են ձեռք բերում հայրենիքում. երիտասարդները հանդիպեցին ՀՀ նախագահին

Հայկական բարեգործական ընդհանուր միության Ամառային մասնագիտական փորձառության և Երաժշտական Հայաստան ծրագրերով Հայաստանում գտնվող երիտասարդ ուսանողներն ուրախ են ոչ միայն մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաև հայրենիքին իրենց հմտություններով աջակցելու, հայկական մշակույթին, պատմությանը, տեղացիներին ավելի մոտիկից ճանաչելու համար: Տարբեր երկրներից եկած երիտասարդները նման տեսակետ հայտնեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նախընտրեց երիտասարդների հետ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկումը:  Նախ նա հետաքրքրվեց, թե ովքեր լավ հայերեն գիտեն: Բարձրացված ձեռքերը քիչ չէին: Հետո նախագահը հետաքրքրվեց՝ նրանց՝ Հայաստանում գտնվելու գլխավոր դրդապատճառից, և հենց ինքն էլ նկատեց՝ մեկ պատճառ կա՝ սա իրենց հայրենիքն է, իրենց երկիրը:

Երիտասարդ ուսանողների պատասխանները բազմազան էին: Սա ոմանց առաջին այցն էր Հայաստան և լավ հնարավորություն՝ բացահայտելու հայրենիքը: Երիտասարդներից մեկը նշեց՝ շատ է սիրում պատմությունը: Նախագահն էլ հետաքրքրվեց՝ տեղյակ է արդյոք Հայաստանում տեղի ունեցած վերջին պատմական իրադարձություններից: «Գիտեմ, որ ժողովուրդը ստեղծեց նոր կառավարություն: Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ»,-ասաց երիտասարդ ուսանողը:

Լյուդմիլա Ավագյանը, ով Հայաստան է եկել Վիջինիայից, նշեց՝ թեև իր ընտանիքն այնտեղ է բնակվում, սակայն իր մնացած բոլոր բարեկամները Հայաստանում են: «Ես այստեղ եմ՝ տեսնելու նաև իմ հարազատներին: Ես այնքան մեծ կապվածություն ունեմ այս երկրի հետ, որ հույս ունեմ՝ շատ անգամներ եմ գալու»,-ասաց նա:

Նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ կուզի արդյոք այստեղ մշտական բնակություն հաստատել: Պատասխանեց՝ կուզեր այստեղ ապրել ընտանիքի հետ:

Շատերը նշեցին՝ այս այցը հնարավորություն է բացահայտելու իրենց հայրենիքի մշակույթը, պատմությունը, մարդկանց, նաև կապվել նրանց հետ: Քանի որ ներկա էին նաև երաժիշտներ, նախագահը հարցրեց՝ ճանաչում են արդյոք հայ ջութակահարներին: Հնչեցին Նարեկ Հախնազարյանի, Սուրեն Խաչատուրյանի անունները: Երիտասարդներից մեկը նշեց՝ Էդվարդ Թոփչյանի հետ հանդիպելու հնարավորություն երբեք այլ վայրում չէր ունենա: Ուրախ է, որ նրան հանդիպել է հենց հայրենիքում:

Գաբրիելա Գյոզյանը, ով Հայաստան է եկել Լոս Անջելեսից, այստեղ մասնակցել է «Ոսկե Ծիրան»-ի շրջանակում իրականացվող ծրագրերից մեկին՝ մարքետինգի հարցերով: «Ուրախ եմ, որ կարող եմ գալ ու օգնել հայրենիքիս: Շատ լավ ծրագիր է, քանի որ մենք էլ նոր հմտություններ ենք ձեռք բերում:  Հայաստանում արդեն 7-րդ անգամ եմ: Ամեն անգամ գալով՝ այլ կերպ եմ սիրում հայրենիքս»,-նշեց նա ու հավելեց՝ Հայաստանում ապրելու նպատակ ունի:

Հետո արդեն երիտասարդները հարցեր ուղղեցին նախագահին: Հարցերը վերաբերում էին տարբեր թեմաների՝ սկսած ներքաղաքական իրադրությունից մինչ հարևան երկրների հետ հարաբերություններ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշեց՝ փոփոխությունները Հայաստանում շարունակական են լինելու:

«Մենք մեծ հեղափոխություն ենք ունեցել, սակայն դրա հետ մեկտեղ հարգում ենք նախկինում հաստատած միջազգային պարտավորությունները:   Ցանկացած փոփոխություն բերում է նոր գաղափարներ, նոր ծրագրեր»,-նշեց նախագահն ու հավելեց՝ փոփոխությունները դեռ չեն ավարտվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում