Մարմնի լեզվի հեղինակավոր մասնագետներից Թրեյսի Բրաունն ասել է, թե ինչ են նշանակում աղջիկների որոշ դիրքերը Instagram-ում, գրում է The Sun-ը։
Օրինակ՝ «ծրագրված ինքնաբուխ» լուսանկարները, ինչպես մոդել Օլիվիայի Բաքլենդի լուսանկարներն են, վկայում են այն մասին, որ աղջիկները ցանկանում են ավելի սեքսուալ տեսք ունենալ։

«Բեմբի» դիրքը, որի ժամանակ աղջիկները ծալում են ծնկները, բացում ոտքերը, իսկ մեջքը՝ հետ տանում, խոսում է լավը երևալու նրանց ցանկության մասին։

Մասնագետը նկատել է նաև «տրիանոզավրի» դիրքը, երբ աղջիկները մատերը հպում են դեմքին և հստակեցրել, որ դա ինքնավստահության դրսևորումն է։

Իսկ ծնկները ծալած և ոտքերը բացած լողազգետսով աղջիկները ցանկանում են իրենց սեքսուալությունն ընդգծել։

«Մի փոքր փքված շուրթերը՝ բաց կամ փակ բերանով, խոսում են ուժեղ սեռական գրգռվածության մասին»,-սելֆիներում փքված շուրթերի մասին ասել է Բրաունը։ Սակայն դա կարող է խոսել նաև ինքնավստահությունը թաքցնելու մասին։











































