Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Երևանի քաղաքապետի Փաշինյանի թեկնածուն

Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, և ինտրիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երևանի քաղաքապետի թեկնածուն: Միևնույն ժամանակ, ակնհայտ է նաև, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր իշխանության ձևավորման գործընթացից, որ թիմն ունի կադրային խնդիրներ և առավել ևս խարիզմատիկ կադրերի խնդիր: Ավելին՝ պետք է արձանագրել պարզ իրողությունը, որ այդ առումով քաղաքական այդ թիմի ծանրության ամբողջ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին է:

Մինչդեռ հստակ է, որ եթե պետական կառավարման տարբեր պաշտոններում հնարավոր են ոչ խարիզմատիկ կադրերի նշանակումներ, հաճախ նույնիսկ հանրայնորեն հարցեր առաջացնող ու վիճահարույց, Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, որը փաստացի հենց քաղաքապետի արտահերթ ընտրություն է, հույժ կարևոր է խարիզմատիկ թեկնածուի ներկայացումը: Իհարկե, ինքնին բավարար կլինի թերևս Նիկոլ Փաշինյանի անձնական աջակցությունն այդ թեկնածուին, և նրա օգտին քվեարկելու կոչը կարող է բավարար լինել հաղթանակի համար, առավել ևս, որ կարծես թե չկան նաև ուժեղ մրցակիցներ: Սակայն տվյալ պարագայում խոսքը հանրապետության մայրաքաղաքի մասին է, որն ընդգրկում է Հայաստանի բնակչության կեսը և գուցե ավելին, և նույնը նաև կառավարվող ռեսուրսների մասով:

Ըստ այդմ՝ այստեղ զուտ «նշանակման» հարց չէ, և ոչ էլ ուղղակի նոմինալ հաղթանակի: Այստեղ երևանցիներին առաջնորդելու հարց է, որովհետև մեծ քաղաքի քաղաքապետը, հատկապես հաշվի առնելով հայաստանյան ու երևանյան իրողությունները, պետք է լինի քաղաքացիների առաջնորդը: Որովհետև քաղաքի խնդիրներն այնպիսին են, նաև իրենց արմատներով, որ պահանջում են հանրային լայն կոնսոլիդացիա, ինչը կարող է անել խարիզմատիկ առաջնորդն իր գաղափարներով: Այն, ինչ, ըստ էության, անում է Նիկոլ Փաշինյանը համապետական մասշտաբում: Դա, իհարկե, ներառում է նաև Երևանը, սակայն մյուս կողմից՝ քաղաքի մասշտաբային առանձնահատկությունը թելադրում է իր որոշակի անհրաժեշտությունները, ներառյալ և այն, որ քաղաքի արտահերթ ընտրությունն այդ իմաստով լավ հնարավորություն է խարիզմայի և առաջնորդության կարևոր խնդիրը որոշակիորեն թեթևացնել Նիկոլ Փաշինյանի համար՝ մի մասը տեղափոխելով Երևանի քաղաքապետի վրա: Եվ ոչ թե էլ ավելի ծանրացնելով վարչապետի ուսերը:

Ի վերջո, դա չի կարող երկար ժամկետում զգացնել չտալ իր ռիսկերի մասով, հետևաբար պետք է օգտագործել դրանք նվազեցնելու հնարավորությունը: Եվ եթե քաղաքական թիմում չկա այդպիսի խարիզմատիկ քաղաքային առաջնորդի հավակնորդ, ապա թերևս պետք է չմնալ կուսակցական կամ դաշինքային ֆորմատի շրջանակում, և ընդլայնել թեկնածուի որոնման շրջանակը, ինչի պարագայում որոնումը անխուսափելիորեն կտա իր արդյունքը, միաժամանակ նաև թարմ և նոր շնչառություն հաղորդելով թավշյա հեղափոխության ներկայիս փուլին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում