Facebook-ը չի հեռացնի օգտատերերի այն հաղորդագրությունները, որոնք ժխտում են հոլոքոստը։ Այս մասին հայտարարել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Ես հրեա եմ, և մարդկանց մի կատեգորիա կա, որոնք ժխտում են, որ հոլոքոստ է եղել»,– նշել է Ցուկերբերգը Recode-ին տված հարցազրույցում։ Գործարարը նշել է, որ նման պնդումները «շատ վիրավորական են», բայց չի կարծում, որ սոցցանցը պետք է հեռացնի գրառումները, քանի որ որոշ մարդիկ կարող են դա սխալ մեկնաբանել։
«Ես չեմ կարծում, որ Facebook-ում պետք է լինեն մարդիկ, ովքեր որոշում են, թե ինչն է ճիշը, ինչը՝ սխալ»,– եզրափակել է Ցուկերբերգը։











































