Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Միլսի և Սվիտալսկու հայտարարություններում և՛ զգուշավորություն կա, և՛ աջակցություն․ քննարկում «Առաջինում»

Ավելի ու ավելի հաճախ է Հայաստանում հնարավոր լսել կարծիք, որ կոռուպցիայի դեմ պայքարով հնարավոր չէ պետություն զարգացնել, որքան էլ այդ պայքարի շնորհիվ պետբյուջե վերականգնվեն միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ: Վիճել այդ մտքի հետ անիմաստ է: Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե տնտեսական քաղաքականությանը փոխարինող, այլ տնտեսական քաղաքականության նախադրյալներ ստեղծող միջոց է: Իհարկե, կան երկրներ, որ տնտեսական քաղաքականությունը կառուցում են կոռուպցիայի վրա: Այդպիսին էր Հայաստանը մինչ հեղափոխությունը: Այդուհանդերձ, ինչքան որ հնարավոր չէ վիճել մտքի հետ, որ միայն կոռուպցիայի դեմ պայքարով հնարավոր չէ պետություն զարգացնել, նույնքան էլ թերևս անվիճելի է, որ նախորդ համակարգը ամբողջ Հայաստանը պատել էր կոռուպցիոն ցանցով, հանրային օրգանիզմի, ըստ էության, մեծ մասին, ճնշող մեծամասնությանը ուղղակի, թե անուղղակի կապելով կոռուպցիոն սնուցման ապարատին:

Կոռուպցիան այլևս վաղուց ընտրություն չէր, այլ կենսակերպ: Հայաստանում դրվո՞ւմ է կոռուպցիայի դեմ պայքարի, համակարգի, պետության ամբողջական ապակոռումպացման խնդիր, թե՞ չի դրվում: Հարցի պատասխանից է կախված, թե ինչպիսի վերաբերմունք և գնահատական ենք տալիս կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս փուլին, երբ թվում է, որ դրանից բացի չի վարվում այլ պետական քաղաքականություն:

Թեմայի քննարկմանը «Առաջին լրատվական»- ի տաղավարում մասնակցեցին լեզվաբան Նարինե Դիլբարյանը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը, փաստաբան Հովհաննես Չամսարյանը:

«Չպետք է կոռուպցիայի դեմ պայքարը հակադրել կառավարության տնտեսական ծրագրի իրականացման հետ, պետք է զուգակցել: Կառավարության առաջնահերթություններից պետք է լինի միջազգային խոշորածավալ ներդրումներ բերելը: Իսկ միջազգային ներդրումները գնում են այն երկրներ, որոնք կոռումպացված չեն»,- նշեց Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է նաև ներդրումներ գրավելու տեսանկյունից:

«Պատահական չէ, որ ԱՄՆ դեսպանն այսօր այդ մասին ակնարկեց՝ ասելով՝ ուշադիր հետևում ենք, թե ինչպես է կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Կառավարությունը պետք է կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ ակտիվ տնտեսական քաղաքականություն վարի, ինստիտուտները, դատական համակարգը բարեփոխի»,- նշեց Վարդանյանը:

Հ. Չամսարյանի դիտարկմամբ՝ գալու է մի ժամանակ, երբ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվ գործողությունները դադարելու են և կոռուպցիայի դեմ պայքարը տեղափոխվելու է մեկ այլ փուլ՝ զսպելու է կոռուպցիայի առաջացումը. «Պետք է լինեն այնպիսի իրավական ակտեր, որոնցով հնարավոր կլինի զսպել կոռուպցիան: Կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ կլինի իդեալական դատական համակարգ ունենալու դեպքում»:

«Դրսի օգնությունը ցանկալի է, բայց միակն ու անհրաժեշտը չէ: Տնտեսական հաջող մեկնարկի համար պետք են ներդրումներ: Օտարերկրյա դեսպանները սպասողական վիճակում են. ուր է տանելու ձերբակալությունների շղթան, ինչպես է ընթանալու դատավարությունը, ովքեր ինչպես են պատասխան տալու»,- նշեց Ն. Դիլբարյանը:

Ա. Վարդանյանն ընդգծեց, որ Միլսի և Սվիտալսկու հայտարարություններում որոշակի զգուշավորություն կա, բայց պետք է նկատել, որ նաև աջակցություն կա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում