Զբոսաշրջիկների անվտանգությամբ զբաղվող և անհրաժեշտության դեպքում նրանց անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերող International SOS ընկերությունը քարտեզ է հրապարակել, որտեղ նշված են 2018-ին ճամփորդելու համար ամենավտանգավոր երկրները։
Այսպես, քարտեզին կանաչ գույնն անվտանգության ամենաբարձր մակարդակն է խորհրդանշում, դեղինը՝ միջին, նարնջագույնը՝ բարձր, կարմիրը՝ շատ բարձր, մյուսները՝ փոփոխական ռիսկերով երկրներն են։

Աֆրիկայում զբոսաշրջիկների համար հատկապես վտանգավոր են Լիբիան, Նիգերիան, Հարավային Սուդանը և այլն։
Ուկրաինան անվտանգության միջին մակարդակ ունեցող երկրների խմբում է։ Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան և Արգենտինան պատկանում են փոփոխական ռիսկերով երկրների շարքին։ Չիլին միանգամայն բարենպաստ երկիր է։


Իսկ անվտանգությանը սպառնալիքի տեսանկյունից՝ քարտեզին բաց կանաչը խորհրդանշում է դրա աննշան մակարդակը, դեղինը՝ թույլ, նարնջագույնը՝ միջին, կարմիրը՝ բարձր, մուգ կարմիրը՝ շատ բարձր մակարդակը։
Աֆրիկան գրեթե ամբողջությամբ կարմիրով է ներկված։ Հարավային Ամերիկայում ևս զբոսաշրջիկները պետք է զգույշ լինեն։











































