Ռուսաստանի առաջնորդի խոսքերով՝ չնայած շրջանառվող լուրերին, Թրամփը չի փոխել իր տեսակետը թերակղզու պատկանելության վերաբերյալ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամերիկյան գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով, պատմել է Ղրիմի պատկանելության վերաբերյալ հայացքների տարբերության մասին, որ ցուցաբերում են Մոսկվան և Վաշինգտոնը։
«Նախագահ Թրամփի դիրքորոշումը Ղրիմի հարցում հայտնի է, նա խոսում է Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանը միավորելու անօրինականության մասին»,– ասել է Պուտինը։

Մենք այլ տեսակետ ունենք։ Մեզ համար այդ հարցը վերջնական փակ է։
Պուտինը հիշեցրել է, որ ռուսական կողմը հանրաքվե է անցկացրել՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ–ի կանոնակարգին համապատասխան։









































