Ցյուրիխի համալսարանի գիտնականները կարծիք են հայտնել, որ ձմռանը բեղմնավորված ապագա երեխաները հետագայում ստիպված չեն լինի նպատակադրված նիհարելու, քանի որ դրա կարիքը չի լինի: Իսկ ամռանը բեղմնավորված երեխաները, ընդհակառակը, ողջ կյանքի ընթացքում ստիպված կլինեն պայքարելու ճարպակալման դեմ՝ գրում է newsyou.info-ն:

Տրամաբանությունն այսպիսին է. միջավայրի ջերմաստիճանը կարող է որոշակի ազդեցություն ունենալ սերունդների ժառանգած սերմնահեղուկի ԴՆԹ-ի քիմիական բաղադրության վրա: Նման կերպով, ըստ մասնագետների, իրականացվում է էպիգենետիկ ծրագրավորում՝ արտաքին միջավայրի ազդեցությամբ գենետիկ փոփոխությունը՝ որպես օրգանիզմի հարմարվողականության միջոց:








































