Sunday, 21 06 2026
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում

Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին 7 UAZ Hunter և 1 UAZ PICK-UP ավտոմեքենայի հանձնման արարողությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեքենաները տրամադրվել են գերմանական KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաև կենսաբազմազանության պահպանության վրա ուղղակի ազդեցություն ունեցող Սյունիքի մարզի պետական կառույցներին:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր խոսքում կարևորել է անտառային ոլորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների արդյունավետ իրականացման համար նման աջակցությունների ցուցաբերումը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքային կառույցների ավելի բարձր տեխնիկական հագեցվածությունը կբարձրացնի նրանց կողմից իրականացվող անտառների պահպանման արդյունավետությունը։ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի առանձնահատկությունն այն է, որ բացի բնապահպանական բաղադրիչից, այն ունի սոցիալ-տնտեսական բաղադրիչներ։ Համաշխարհային փորձը փաստում է, որ բնապահպանական ծրագրերն արդյունավետ են իրագործվում, երբ համադրվում են սոցիալ-տնտեսականի հետ։ Ծրագրի շրջանակներում բնապահպանական կարողությունների հզորացումը համակցվում է համայնքների զարգացմանն ուղղված միջոցառումներով, որոնք նպատակ ունեն թուլացնելու ճնշումն անտառային տարածքների վրա»,- նշել է բնապահպանության նախարարը։

Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, կարևորել այն՝ կոմիտեի գործառույթների արդյունավետ իրականացման համար և տեղեկացրել, որ նվիրաբերած UAZ PICK-UP ավտոմեքենան կկահավորվի հակահրդեհային միջոցներով, ինչը հնարավորություն կտա արդյունավետ պայքարելու հնարավոր անտառային հրդեհների դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում