Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք երկար ժամանակ չէին լքում դաշտը և տոնում էին աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում խորվաթների նկատմամբ իրենց հաղթանակը, կանգ չեն առել նաև հանդերձարան վերադառնալուց հետո։ Instagram-ի իրենց էջերում նրանք իրենց բաժանորդների հետ կիսվել են իրենց ուրախությամբ։
Բացի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գավաթից, տեսանյութում տղաները ցույց են տալիս իրենց նոր համազգեստը, որի վրա ևս մեկ չեմպիոնական աստղ է ավելացել։

Հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամի մամլո ասուլիսի ժամանակ խաղացողները դահլիճ են ներխուժել և կրկին սկսել են պարել։






































