ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Այս մասին հաղորդում է Assoiated Press-ը։

Նախագահները հանդիպել են Նախագահական պալատում՝ նախաճաշի սեղանի շուրջ։ Թրամփը շնորհակալություն է հայտնել ֆինն նախագահին՝ Պուտինի հետ հանդիպումը կազմակերպելու համար։ Ամերիկյան առաջնորդը վտահություն է հայտնել, որ իր հանդիպումը Պուտինի հետ «լավ է» անցնելու։








































