Ռուսաստանն օտարերկրացի երկրպագուների համար երկարաձգել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմը մինչև 2018-ի վերջ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
ԱԱ-2018-ի եզրափակիչ խաղի ավարտից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ օտարերկրացի երկրպագուները կարող են մինչև 2018-ի վերջ առանց մուտքի արտոնագրի Ռուսաստան այցելել։ Դա վերաբերում է այն օտարերկրացիներին, որոնք արդեն երկրպագուի անձնագիր են ձևակերպել։
Ենթադրվում էր, որ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կավարտվի եզրափակիչ խաղից 10 օր անց։ Փաստաթուղթը թույլ էր տալիս կազմակերպիչ քաղաքներում անվճար օգտվել հանրային տրանսպորտից և անվճար գնացքով տեղափոխվել մի քաղաքից մյուսը, որտեղ ԱԱ խաղ էր տեղի ունենում։









































