Ծանոթացեք, Շվեդիայից այս աղջկա անունը Սառա Յոհանսոն է, իսկ կյանքում նրա կիրքը ինքնաթիռներն են։ Այժմ նա 33 տարեկան է և նա տեղական ավիաուղիների օդաչու է։ Ամենահետաքրքիրն այն է, որ մինչ այդ Սառան որպես վարսավիր է աշխատել, բայց հետո որոշել է հիմնովին փոխել իր կյանքը և ինքնաթիռ վարելու դասընթացների է գրանցվել։ Կուրսն ավարտելուց հետո աղջիկը սկսել է բեռնատար ինքնաթիռներ վարել, բայց հիմա ժամանակակից օդանավերի օդաչու է և ամսական հազարավոր ուղևորների է տեղափոխում,– գրում է Telegraph-ը։























































