Շատ մթերքներ իրականում կարիք չկա մանրամասն լվանալու, միևնույն ժամանակ մասնագետները պնդում են, որ պետք է լվանալ որոշ մթերքներ, որոնք սովորաբար չենք լվանում՝ newsyou.info-ն:
Բոլորը գիտեն, որ մրգերն ու բանջարեղենը պետք է անպայման լվանալ ուտելուց առաջ, սակայն բժիշկները նշում են, որ լվանալ պետք է ողջ բուսական ծագմամբ մթերքները, առանց բացառության: Օրինակ՝ ձմերուկը կամ բանանը:

Փորձագետները պնդում են, որ անպայման պետք է լվացվեն նաև պահածոները: Սկզբունքը նույնն է, ինչ ձմերուկի դեպքում. եթե մակերեսը չմաքրվի, վտանգավոր մանրէները կներթափանցեն:
Պարտադիր լվացման ենթակա են նաև ընկույզը և չոր մրգերը: Ընդ որում, լվանալ պետք է թե կեղևով, թե առանց կեղևի ընկույզը:










































