Այս տարվա փետրվարին 49-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը և 46-ամյա Ջասթին Թերուն հայտարարել են, որ ամուսնալուծվում են: Ասեկոսեների համաձայն՝ այժմ դերասանուհին վախենում է, որ նախկին ամուսինը մամուլում կհրապարակի իրենց ընտանեկան կյանքի ոչ այնքան հաճելի մանրամասները՝ գրում է newsyou.info-ն:

Զույգը չի պարզաբանել, թե ինչու է նման որոշում կայացրել: Ջենը մտածում է, որ հնարավոր է՝ Ջասթինը որոշի գիրք գրել և անկեղծանալ իրենց հարաբերությունների մասին:

«Նա ցանկանում է շատ արագ գործերը կարգի գցել և նույնիսկ պատրաստ է շռայլ լինել Ջասթինի հանդեպ: Ջենիֆերը պնդում է, որ պայմանագիր կնքեն անձնական կյանքի մանրամասների գաղտնիության պահպանման վերաբերյալ: Նա շատ լավ հասկանում է, որ Ջասթինի պատմածները կարող են բացասաբար ազդել իր վարկանիշի վրա»,- ասել է անանուն աղբյուրը:








































