Բրեդ Փիթին հրավիրել են խաղալ Թոմ Քրուզի հետ «Քշիր ինչպես սատանան» (Go Like Hell) ֆիլմում՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
Եթե նախագիծը իրականացվի, դա կլինի Փիթի ու Քրուզի առաջին համատեղ ֆիլմը՝ 1994-ից ի վեր:
IMDB-ի տվյալներով՝ ֆիլմը վարձույթ պետք է դուրս գա 2015-ին:
Ֆիլմում Փիթի մասնակցության մասին առաջին հաղորդագրությունները հայտնվեցին դեռ 2009-ին, երբ ռեժիսոր էր նշանակված Մայքլ Մանը: Ներկայում ֆիլմի ռեժիսորն է Ջոսեֆ Կոսիսինսկին:
Fox կինոընկերության ֆիլմը հիմնված է Ալբերտ Բեյմայի համանուն գրքի վրա: