70-ականների կեսերին NASA-ն Մարս մոլորակ է ուղարկել «Վիկինգ-1» և «Վիկինգ-2» սարքերը, որոնք պետք է ուսումնասիրեին կարմիր մոլորակի հողը և գտնեին այտեղ օրգանական մոլեկուլների հետքեր:
Դա կապացուցեր, որ այնտեղ ինչ-որ ժամանակ կյանք է եղել: Այդ սարքերը, սակայն, ոչինչ չեն հայտնաբերել: Այժմ ամերիկացի և ֆրանսիացի գիտնականների մի խումբ պնդում է, որ գիտի, թե ինչու այդպես եղավ: Ենթադրվում է, որ կյանքի հետքերը պատահաբար ոչնչացվել են: Այդ մասին գրում է Live Science-ը:
![]()
Ընդհանուր առմամբ «Վիկինգները» բազմիցս ուսումնասիրել են մոլորակի հողաշերտը՝ տաքացման միջոցով (մինչև 500 աստիճան C): Այդ գործընթացի արդյունքում պետք է արտազատվեր որոնվող նյութը: Գիտնականները կարծում են, որ գործընթացն այնպես չի ընթացել, ինչպես նախատեսվել էր: Եթե հողի մեջ օրգանական մոլեկուլներ էլ են եղել, ապա, ըստ գիտնականների, դրանք ոչնչացվել են:










































