Տանզանիայում ալբինոս երեխաներին մեծ վտանգ է սպառնում. նրանց մարմինները ավելի թանկ են գնահատվում, քան ոսկին: Տեղացի կախարդները հավատում են, որ այդ երեխաների մարմինները մոգական հատկություն ունեն՝ գրում է interesnoznat.com-ը:

Կախարդները իսկական որս են կազմակերպում. նրանք կտրում են այդ երեխաների ձեռքերը, մատները, ականջները և դրանցից հմայիլներ պատրաստում: Նրանց մարմնի մասերի գինը հասնում է մինչև 75 հազար դոլարի:

Շատ դեպքերում երեխաներին վտանգ է սպառնում հենց նրանց ծնողներից և ազգականերից. հենց նրանք են կտրում այդ երեխաների վերջույթները և վաճառում կախարդներին:










































