ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, թե ՊԵԿ բարձր պաշտոններում «խայտառակ նշանակումները» շարունակվում են:
«Կարող են լինել մարդիկ, ովքեր աշխատում են մեր դեմ, մենք դա սվիններով չենք ընդունում: Համաժողովրդական զարթոնքից հետո հանրությունը, եթե նոր դեմքեր չի տեսնում, կարող է լինել նաև դժգոհ: Մենք ներքևից ՊԵԿ-ը համալրում ենք երիտասարդ կադրերով, բայց վերևի մասում իմ քաղաքակոնությունն այն է, որ ես վստահում եմ փորձառություն ունեցող նախկին կադրերին», – ասաց Դավիթ Անանյանը:








































