Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայկական կոնյակի անվանափոխության գործընթացը սկսվել է

Ինչպես ներկայացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը, հայկական կոնյակը պետք է անվանափոխվի: Դա Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքման ժամանակ եղել է Եվրոպական միության առանցքային պահանջներից մեկը, եթե ոչ հիմնականը, որի շուրջ տևական քննարկումներ են եղել: «Կոնյակը քաղաք է, որ գտնվում է Ֆրանսիայում: Սա նաև աշխարհագրական նշում է, ինչը ենթադրում է, որ այդ տեղանքում արտադրված ապրանքը կոչվում է նրա անունով: Աշխարհագրական նշումները պաշտպանված են ԵՄ-ի կողմից»: Այդ առումով հայկական կոնյակի համար լուրջ խնդիր է առաջացել: Հայաստան-Եվրամիություն հարևանության գործընկերության համաձայնագրի բանակցությունների ժամանակ եվրոպական, հատկապես ֆրանսիական կողմը կարևորել է այս խնդիրը, ինչի արդյունքում էլ համաձայնագրում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի կոնյակի վերաբրենդավորում, նույնն է, թե անվանափոխություն: Սահմանվել են հստակ ժամկետներ, որից հետո արդեն շուկայում հայկական կոնյակ անվանումով սպիրտային խմիչք չպետք է լինի: Սակայն որպեսզի Հայաստանը դրա հետևանքով ֆինանսական լուրջ կորուստներ չունենա, ֆիքսվել է վերաբրենդավորման ճանապարհային քարտեզ, համաձայն որի՝ բրենդավորման կամ անվանափոխության գործընթացի սկսելուց 25 տարի հետո հայկական կոնյակը այդ անունով այլևս չի արտահանվելու արտաքին շուկա: Իսկ ներքին շուկայում կոնյակ ապրանքային անունը շրջանառությունից պետք է դուրս գա 14 տարվա ընթացքում:

Սա գործընթացի առաջին փուլն է: Ընտրվելու է ընկերություն, որը կսահմանի, թե ինչ գործընթաց է տեղի ունենալու, կգնահատի այդ գործընթացի կարիքները և կհստակեցնի, թե ինչ է հարկավոր այն ամբողջական կազմակերպման համար, և ինչքան գումար է հարկավոր մյուս՝ հիմնական փուլում գործող ընկերության գործունեության համար:

Մրցույթը պետք է տեղի ունենա համաձայն ԵՄ-ՀՀ համաձայնագրի, պետք է ընտրվի հաղթող, որպեսզի վերջինս, մինչև 2019թ. հունիսի 1-ը, ուսումնասիրելով իրավիճակը, սահմանի այն գումարը, որն անհրաժեշտ է ուսումնասիրությունն անցկացնելու համար և ինտերվենցիայի տեսակները, որպեսզի հնարավոր լինի ձևավորել TOR (տեխնիկական առաջադրանք), որի հիման վրա էլ կկազմակերպվի ամբողջ գործընթացը: Հաջորդ, 2019թ.-ին ընտրվելիք ընկերության հիմնական խնդիրը լինելու է ուսումնասիրության հիման վրա առաջարկել մեխանիզմներ, որպեսզի անվանափոխության արդյունքում մեր կոնյակը արտահանման շուկաներում չտուժի: Ինչպես նաև առաջարկի կոնյակին փոխարինող համապատասխան անվանում: Իհարկե, անվանման հետ կապված վերջին խոսքը Հայաստանինն է: Այդ ամենից հետո միայն կկազմակերպվի վերաբրենդավորումը:

Համաձայնագրում կան մանրամասներ, թե ինչպես ոչ լատինատառ օգտագործել կոնյակ բառը: Այս կետը հիմա էլ կա, գործում է: Սրա նպատակն այն է, որ ԱՊՀ երկրներ մեր արտահանմանը առաջիկա 25 տարիների ընթացքում չխոչընդոտի: Արդեն արտադրված ապրանքի սպառման տեսանկյունից, որի վրա կոնյակ բառն է, առաջիկայում խնդիրներ չեն լինի: Այդ ընթացքում շուկայում եղած ամբողջ մնացորդը պետք է սպառվի:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր արտահանման շուկաներում, հատկապես ռուսական, մեր կոնյակը չկորցնի իր դիրքերը: Ինչ վերաբերում է ՌԴ-ում իրենց արտադրանքը հանդիսացող կոնյակի անվանափոխության առումով ռուսական կողմի դիրքորոշմանը, մենք առայժմ չգիտենք: Չգիտենք, թե ՌԴ-ում ԵՄ-ի հետ կապված ինչ բանակցային գործընթացներ են ընթանում, ռուսական կողմը իրենց շուկայում կփոխեն կոնյակի անունը, թե կշարունակեն այդ ապրանքն իրացնել որպես կոնյակ: Բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր արտահանման շուկաներում հայկական կոնյակը չկորցնի իր դիրքերը»:

Նույն պահանջներ են ներկայացվել նաև շամպայն գինիների մասով, շամպայն անվան հետ կապված: Սա ևս վերաբրենդավորվելու է: Փոխնախարարի ներկայացմամբ՝ վերաբրենդավորմամբ զբաղվող ընկերությունը հաշվարկելու է նաև, թե անվանափոխության արդյունքում Հայաստանի տնտեսությունը որոշակի ժամանակահատվածում ինչ կորուստներ կունենա, որի հիման վրա էլ, թերևս, Եվրամիությունը ֆինանսական փոխհատուցում կտա: Սակայն եթե պարզվի, որ Ռուսաստանը իր երկրում արտադրված կոնյակի վերաբրենդավորում չի իրականացնելու, ապա հայկական կոնյակագործությունը լուրջ փաստի առաջ է հայտնվելու: Վերջին շրջանում տարեկան Հայաստանից արտահանվում է ավելի քան 100 մլն դոլարի կոնյակ (հանքարդյունաբերությունից հետո ամենամեծ արտահանում ունեցող ճյուղերից մեկը) և հիմնականում իրացվում է ռուսական շուկայում: Պատկերացնել է պետք, թե ինչ իրավիճակ կստեղծվի այդ դեպքում, հատկապես որ կոնյակը շուկայում գտնվում է գնային ամենաբարձր սեգմենտում, մնացած բոլոր անվանումներով խմիչքները, շատ ավելի ցածր են: Բայց ինչպես ներկայացնում է փոխնախարարը, ամեն ինչ արվելու է անվանափոխությունից սպասվող կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում