ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը լքած Բորիս Ջոնսոնը թագավորության «շատ լավ վարչապետ» կարող էր դառնալ։
«Ես կարծում եմ՝ նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար»,-ասել է ԱՄՆ առաջնորդը։
Թրամփը խոստովանել է, որ ինքը և բրիտանացի քաղաքական գործիչը միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք են տածում։ Նա ափսոսանք է հայտնել Ջոնսոնի հրաժարականի համար։
Հիշեցնենք, որ Դևիդ Ջոնսոնը հրաժարական է տվել վարչապետ Թերեզա Մեյի հետ Brexit-ի շուրջ տարաձայնությունների պատճառով։







































