Ռիգայում բացվել է երկրում առաջին շոկոլադի թանգարանը: Ցուցադրությունը տեղի է ունենում «Լայմա» շոկոլադի ֆաբրիկայում, հայտնում է ITAR-TASS-ը:
Թանգարանի հիմքում ընկած է «Շոկոլադե սենյակը», որը բացվել է 2005-ին, իսկ ավելի ուշ ցուցանմուշների թիվն ավելացրել է, իսկ թանգարանը՝ ընդլայնել:
Թանգարանում հնարավոր է տեսնել Լատվիայի դառը շոկոլադի առաջին սալիկներից մեկը, ծանոթանալ անցած դարի 30-ական թվականների արտադրատեսակներին:
Ցուցահանդեսին հնարավոր է փորձել տաք շոկոլադ և մասնակցել դրա պատրաստմանը: