ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆուտբոլի երկրպագուներին հրավիրեց Աշխարհի առաջաջնության եզրափակիչ` Ֆրանսիա-Խորվաթիա խաղը միասին դիտելու, այս մասին նա ասաց այսօր` լրագրողների հետ հանդիպմանը.
«Առաջին լավ լուրն այն է, որ խուսափեցինք Ֆրանսիա-Անգլիա հանդիպումից, որովհետև դա հին կռիվ է: Բայց, այդուհանդերձ, միշտ էլ վտանգավոր է հանդիպել մի թիմի, որն արդեն իսկ անակնկալներ մատուցել է: Չմոռանանք, որ 1998թ.-ին մինչ եզրափակչում Ֆրանսիան կհաղթեր Բրազիլիային, դրան նախորդել էր Խորվաթիայի հավաքականի հետ շատ ծանր հանդիպումը», – ասաց Ֆրանսիայի դեսպանը:








































