Մոնրեալի ինստիտուտի գիտնականները իսկական անտեսանելի անձրևանոց են ստեղծել, որով կարելի է մարդու աչքից տարբեր իրեր թաքցնել՝ գրում է beta.in.ua-ը:

Դա գիտության մեջ հսկայական առաջընթաց է, քանի որ նման բան առաջին անգամ է ստեղծվում՝ գրում է թերթը:
Հայտնագործության հեղինակը Ջոզե Ազանան է, ով պնդում է, որ այդ անձրևանոցը դեռ կատարյալ չէ, քանի որ այն անտեսանելի է միայն մեկ կողմից. դա նշանակում է, որ այն անտեսանելի է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդը նայում է որոշակի անկյունից:

Գիտնականները մտադիր են այն կատարելագործել, որպեսզի բոլոր կողմերից նայելիս անձրևանոցը անտեսանելի լինի:









































