«Սա ամենահարմար առիթն էր, որ Փաշինյանը գնա Եվրոպա և ունենա իր մեկնարկը, բենեֆիսը՝ բառիս լայն իմաստով»։ Այսօր հրավիրված քննարկման ժամանակ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցին, նման տեսակետ հայտնեց Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Այն արձագանքը, որ կա ՀՀ-ի նկատմամբ, այն բարձր վարկանիշը, որը չի եղել 30 տարվա ընթացքում շատ հարմար առիթ են դնելու մեր արտաքին քաղաքականության հիմքում, իսկ արտաքին քաղաքականությունը շատ ճիշտ դոկտրինայի վրա է կառուցված, որը կոչվում է հայակենտրոն»,-ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ նախկինում այդ քաղաքականություն ավելի դեկլարատիվ բնույթ էր կրում։










































