Ադրբեջանում ՃՏՊ-ի պատճառով ավտոբուս է կողաշրջվել, ինչի արդյունքում 13 մարդ է տուժել։
Միջադեպը տեղի է ունեցել Բաքվում։ Ականատեսների պնդմամբ՝ ատվտոբուսը բախվել է բեռնատարին և կողաշրջվել։
Ադրբեջանի առողջապահության նախարարի մամուլի ծառայության ղեկավար Փարվիզ Աբուբեքիրովի խոսքով՝ միջադեպից հետո մի կին է մահացել, ևս երկու տուժածի տեղում օգնություն են ցուցաբերել, 11 մարդ բժշկական հաստատություններ է տեղափոխվել։