Ամերիկյան զինվորական ինժեներներն աշխատում են նոր սերնդի անօդաչու ինքնաթիռների ստեղծման վրա, որոնք ունեն թռչնի մեծություն և կարող են կրկնել միջատների շարժումները: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը: Թերթի տեղեկություններով՝ աշխատանքներն իրականացվում են ամերիկյան Օհայո նահանգի ռազմական բազայում:
«Այն, ինչ կարող են անել դրանք՝ համեմատած ոչ ճարպիկ ինքնաթիռների հետ, ուղղակի զարմացնում է»,- ասել է անօդաչու ինքնաթիռների թևերով զբաղվող Մայքլ Անդերսոնը: Նա ասել է, որ հիմնական աշխատանքը տարվում է թռչունների թևերի շարժումներն ուսումնասիրելու ուղղությամբ: Այդ մեխանիզմը թույլ է տալիս ինքնաթիռին առանց մարդու օգնության ճախրել օդում:
Անօդաչու ինքնաթիռները նաև հնարավորություն ունեն փնտրելու միջուկային զենք և աղետներից հետո կենդանի են մնացած մարդկանց: Թերթի տեղեկություններով՝ վերջին երկու տարիների ընթացքում Պենտագոնը զգալիորեն շատացրել է անօդաչու ինքնաթիռների կիրառումը: ԱՄՆ Կոնգրեսից արդեն պահանջվել է 5 մլրդ դոլար անօդաչու ինքնաթիռներ արտադրելու համար: